Ռուսաստանի Կասպյան նավատորմի ռազմանավերը հոկտեմբերի 16-ին մտնելու են Բաքու

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Կասպյան նավատորմի «Դաղստան» և «Գրադ Սվիյաժսկ» հրթիռակիր ռազմանավերը հոկտեմբերի 16-ին մտնելու են Բաքվի նավահանգիստ: Այս մասին այսօր հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ի մամլո ծառայությունը:

Վերջինիս հաղորդմամբ՝ Բաքու կատարած այցի ժամանակ ռուսական ռազմանավերի անձնակազմը շրջելու է քաղաքում, այցելելու է Ռազմածովային բարձրագույն ուսումնարան: Ռուսական ռազմանավերը Բաքվում կմնան մինչև հոկտեմբերի 19-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031