Բաժիններ՝

Հայաստանում մեկնարկում են ռուս զինծառայողների մասնակցությամբ մասշտաբային զորավարժությունները

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Հայաստանում գտնվող ռուս զինծառայողների մասնակցությամբ մասշտաբային զորավարժություններ են անցկացվելու հոկտեմբերի 13-19-ին: Դրանք անցկացվելու են Ալագյազի ու Կամհուդի բարձրալեռնային ուսումնա-մարզական համալիրներում:

Այս մասին հայտնել է Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի մամլո ծառայությունը: Զորավարժությունը կհանդիսանա ամառային ուսուցման ժամանակաշրջանի քննություն, դրան կմասնակցի մոտ 3000 զինծառայող ու 500 միավոր ռազմական և հատուկ տեխնիկա:

Մասնավորապես, գործարկվելու են «ՄիԳ-29» ինքնաթիռներ, որոնք բազավորված են Երևանում՝ «Էրեբունի» ռազմական օդանավակայանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս