ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վաղը կժամանեն տարածաշրջան

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Պիեռ Անդրեն (Ֆրանսիա) և Իգոր Պոպովը (Ռուսաստան) հոկտեմբերի 14-18-ին այցելելո են Ադրբեջան:

Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը: Այցի ընթացքում համանախագահները քննարկելու են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպման նախապատրաստման հարցը:

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան մամլո ծառայությունը հայտնել է, որ իրենք անհամբերությամբ են սպասում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպմանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031