
ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագմանը մուտք է գործել Սև ծով

Censor.net.ua-ի փոխանցմամբ՝ Սև ծով է մուտք գործել ԱՄՆ 6-րդ նավատորմի ֆլագմանը՝ USS Mount Whitney հրամանատարական ֆրեգատը: Վերջինս անցել է Բոսֆորի նեղուցով ու մուտք է գործել Սև ծով: Ընդգծվում է, որ նա Բոսֆորի նեղուցով անցել է հոկտեմբերի 11-ին:
Որպես դրա ապացույց՝ ՆԱՏՕ-ում ԱՄՆ-ի ներկայացուցչության թվիթերյան էջում տեղադրված է Բոսֆորի նեղուցով ռազմանավի անցնելու լուսանկարը: Դիվանագիտական առաքելությունը չի մանրամասնում, թե ֆրեգատն ինչպիսի ռազմական առաջադրանքներ է իրականացնելու Սև ծովում: