
Ուկրաինայի իրադարձությունները 2008 թվականի օգոստոսյան դեպքերի շարունակությունն են. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Թբիլիսիում լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Ուկրաինայի իրադարձությունները համարում է 2008 թվականի օգոստոսին Վրաստանում գրանցված իրադարձությունների շարունակություն.
«Ես մեծապես հուսով եմ, որ այն խնդիրները, որոնց բախվել են Ուկրաինան, կլուծվեն արագորեն, արդյունավետորեն ու առանց մարդկային զոհերի: Դժբախտաբար, մենք դա անցել ենք 2008 թվականի օգոստոսին և մինչ այդ:
Մեզ համար ցավալի է այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում: Երկրի ներսում իրավիճակի կարգավորումը պետք է տեղի ունենա առանց կողմնակի ուժերի միջամտության»: