«Իսլամական պետությունը» ներկայումս զբաղված է «Քրդական հարցի» լուծմամբ. Ֆահրադդին Աբոսզոդա

Ռուսական REX լրատվական գործակալության կայքում հրապարակվել է Ֆահրադդին Աբոսզոդայի ««Իսլամական խալիֆաթը» լուծում է քրդական հարցը» խորագրով հոդվածը, որում նշված է.

«Նոր Խալիֆայության մասնակցությամբ իրադարձությունները բացահայտեցին մերձավորարևելյան իրողություններին առնչվող մի շարք հետաքրքրիր փաստեր:

1. Այն, որ Խալիֆայության զորքերը գործում են առավելագույն արդյունավետությամբ ու կործանարար հարվածներ են հասցնում իրենց թիրախներին, վկայում է այն մասին, որ այդ զորքերը ծայրահեղ դեպքում նրանց հրամանատարությունը բաղկացած է բավական որակավորված զինվորական մասնագետներից, որոնք անցել են անհրաժեշտ տեսական ու գործնական նախապատրաստություն:

2. Խալիֆայության զորքերը չեն գործում քաոսային կարգով, փոխարենը գործում են հստակ մշակված ու լավ հիմնավոր ռազմավարությամբ: Այն, որ նրանք, օրինակ, չսկսեցին առաջ շարժվել ավելի հեռու՝ Բաղդադի կամ էլ Էրբիլի ուղղությամբ, չի վկայում այն մասին, որ նրանց ցուցաբերել են արդյունավետ դիմադրություն:

Ընդհակառակը, դա վկայում է, որ նոր տարածքներ գրավելու մասին Խալիֆայության պլանները ոչ մեկին հայտնի չեն կամ էլ քիչ են հայտնի: Եվ քանի դեռ արտաքին ուժերը չեն ունենա քիչ թե շատ ավելի հստակ պատկերացումներ այդ պլանների մասին, Խալիֆայությունը կարող է շարունակել իր հաղթարշավը տարածաշրջանում՝ նվաճելով նորանոր տարածքներ և անգամ ամբողջական երկրներ:

3. Մեծ հարցեր են առաջացնում Խալիֆայության զորքերի հարձակումները հենց քրդերի ուղղությամբ, որոնք բնակվում են Սիրիայի հյուսիսում: Չէ՞ որ ի սկզբանե «Իսլամական պետության» հետ ազգակցական կապեր ունեցող իսլամական կազմակերպությունների նպատակը եղել է Սիրիայում Բաշար Ասադին գահընկեց անելը:

Տեղի քրդերը թեև ակտիվորեն չեն աջակցել Ասադին, սակայն իրենց իսկ չեզոքությամբ փաստացիորեն խնդիրներ չեն ստեղծել նրա համար արտաքին ու ներքին ուժերի դեմ պատերազմում: Այդ պատճառով էլ տրամաբանության համաձայն՝ Խալիֆայությունը պետք է իր զորքերն առաջին հերթին ուղղեր Ասադի դեմ:

Ավելին, եթե հաշվի առնենք, որ մուսուլմանական աշխարհում սալաֆիականների գլխավոր թշնամիներ համարվում են շիաները, ապա Խալիֆայության զորքերը պետք է գրոհեին Իրանի սահմանները, ուր նրանք հայտնվել են վաղուց:  Սակայն, չգիտես ինչու, նրանք ոչ դա արեցին, ոչ էլ երկրորդը (առնվազն ներկա փուլում), և ձգտում են զավթել Սիրիայի հյուսիսային տարածքները:

4. Զարմանալի է, որ իրենց «մաքուր իսլամի» կողմնակիցներ հռչակած Խալիֆայության ներկայացուցիչները ցայժմ որևէ խոսք չեն ասել Թել Ավիվի հասցեին, ինչը շատ կասկածելի է:

Բավական ոչ միանշանակ է իրավիճակը՝ կապված քրդերի հետ, որոնք հայտնի իրադարձությունների պատճառով հայտնվեցին ոչ բարվոք իրավիճակում: Հայտնի է, որ տարածաշրջանում բնակվող քրդերն ուր որ է՝ պատրաստ էին տոնելու իրենց հաղթանակը՝ կապված անկախ Քուրդիստանի կազմավորման հետ:

Ընդ որում, Իրաքի հյուսիսում Էրբիլի փաստացի անկախությունից հետո Սիրիայի իրադարձությունները քրդերի պատրանք ստեղծեցին նաև այդ թևում: Իրենց կյանքով ապրող քրդերի՝ փաստացիորեն կիսանկախ պետությունը Սիրիայի հյուսիսում ստեղծվել էր վաղուց:

Բացի այդ, քրդերը վաղուց սովոր էին պարծենալ իրենց կամավորական բանակի (Փեշմերգա) հզորությամբ, որոնք բազում տարիներ տարածաշրջանի մի շարք երկրների պահել են շարունակ մտահոգության մեջ:

Սիրիայի հյուսիսի վրա Խալիֆայության զորքերի հարձակումն ապացուցեց, որ այդ ամենը, ինչպես նաև քրդերի անսովոր ռազմատենչությունն ու պատերազմելու ունակությունը միայն սովորական միֆ է՝ ստեղծված հենց քրդերի կողմից:

Եթե Թուրքական Քրդստանի լեռնային շրջաններում քրդերը ցուցաբերել են պարտիզանական պատերազմ մղելու ունակություն, ապա Սիրիայում ուղիղ բախումներին նրանք անպատրաստ էին:

Այս եզրակացության օգտին է խոսում նաև այն, որ հարյուր հազարավոր քրդեր առանց մարտի ու դիմադրության հապճեպ լքում են իրենց տներն ու նախընտրում են փախչել Թուրքիա:

Էլ՞ ուր կփախչեն նրանք, եթե զինված հակամարտությունն ամեն դեպքում տեղափոխվի Թուրքիայի տարածք: Իսկ ահա աշխարհի տարբեր երկրներում բնակվող հազարավոր քրդերը, Սիրիա մեկնելու ու իրենց հողերը պաշտպանելու փոխարեն, նախընտրում են դուրս գալ հանրահավաքների՝ պահանջելով, որ մյուսները պաշտպանելու են նրանց: Առնվազն, տարօրինակ մարտավարություն է:

Ներկայումս բազմաթիվ են այդպիսի հարցերը, որոնք չունեն պատասխան: Ներկայումս հայտնի է, որ Խալիֆայության գործողություններն ու նրա առաջացումը քաղաքական արենայում վկայում են նրա հետևում կանգնած քաղաքական ուժերի հեռու գնացող պլանների մասին:

Իրադարձություններն ընթացքի մեջ են: Հնարավոր է՝ դրանց ընթացքում ամեն դեպքում գտնվի առկա հարցերի մի մասի պատասխանը: Անհրաժեշտ է ակնկալել իրադարձությունների հետագա ընթացքում: Իսկ մինչ այդ Խալիֆայությունը զբաղված է «Քրդական հարցի» լուծմամբ»:

Տեսանյութեր

Լրահոս