Բաժիններ՝

Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի զորամասերը սկսել են լքել Ուկրաինայի հետ սահմանային գոտին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի զորամիավորումներն ու զորամասերը սկսել են լքել Ռոստովի մարզի զորավարժարաններն ու ուսումնական կենտրոններն ու վերադառնալ իրենց մշտական կենտրոնակայաններ:

Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ-ի մամուլի ու տեղեկատվության ծառայության վարչությունը: Ներկայումս ռուսական զորքերն Ուկրաինայի սահմանի մոտ ընկած տարածքները լքում են երկաթուղային ճանապարհով և այլ մեթոդներով: Ընդգծվում է, որ ամռան ընթացքում նրանք իրականացրել են մարտական զսպման միջոցառումների համալիր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ երեկյան հանձնարարել է ռուսական զորքերը հետ քաշել Ուկրաինայի հետ սահմանից: Ընդհանուր առմամբ, խոսքը գնում է 17.600 զինծառայողի մասին, որոնք ամռանը գտնվել են Ուկրաինային սահմանակից Ռոստովի մարզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031