
Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 4033-ի

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսի զոհերի թիվը հասել է 4033-ի: Մահացության դեպքերը գրանցվել են աշխարհի 7 երկրներում: Այս տվյալները ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Էբոլա վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8399-ի:
Էբոլա տենդի ամենաբարձր աստիճանը գրանցվել է Լիբերիայում, Սիեռա Լեոնեում, Նիգերիայում ու Գվինեայում: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էբոլա վիրուսով վարակվել է իսպանացի բուժքույր Թերեսա Ռոմերոն, ինչը ԵՄ-ի տարածքում այդ հիվանդությամբ վարակվելու առաջին դեպքն է:
Հոկտեմբերի 9-ին ԱՄՆ-ի Թեքսաս նահանգի Դալլաս քաղաքում գրանցվել էր Էբոլա վիրուսից մահանալու առաջին դեպքը: Այդ օրն ԱՄՆ-ում մահացել է լիբերիացի Թոմաս Էրիկ Դունկանը: