Բաժիններ՝

Ղրղզստանը ցանկանում է ամանորը դիմավորել որպես ԵՏՄ-ի լիիրավ անդամ. Աթամբաև

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ իրականության չեն համապատասխանում քննադատների այն հայտարարությունները, որ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեպքում Ղրղզստանը կկորցնի իր ինքնիշխանությունը:

Աթամբաևն այս հայտարարությունն արել է երեկ Մինսկում անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ.

«Ինտեգրման գործընթացներին ակտիվ մասնակցության համար Ղրղզստանի ներքին ու արտաքին քննադատները քննարկումները տեղափոխում են էմոցիոնալ հարթություն:

Գիտակցաբար կամ ոչ, տնտեսական փաստարկները մղվում են երկրորդ պլան, և խոսակցությունները հիմնականում տարվում են ինքնիշխանության կորուստի շուրջ՝ չնայած որ դա չի համապատասխանում իրականությանը:

Մենք միասին գնում ենք ինտեգրման ճանապարոհով, և որ դա մեր ընդհանուր ընտրությունն է: Ղրղզստանը ցանկանում է նոր տարին դիմավորել որպես միության լիիրավ անդամ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031