
Ավստրալական օդուժն Իրաքի տարածքում առաջին անգամ հարվածել է իսլամականների օբյեկտներին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ավստրալական Hornet գրոհիչ ինքնաթիռն Իրաքի տարածքում հարվածել է «Իսլամական պետություն» խմբավորման դիրքերին: Այս մասին այսօր հայտնել է Ավստրալիայի ՊՆ-ը:
Անցած գիշեր ավստրալական ինքնաթիռները մարտական թռիչքներ են իրականացրել Իրաքի տարածքում, որի ժամանակ նրանցից մեկը երկու ռումբ է նետել «Իսլամական պետության» ռազմական օբյեկտի վրա, ինչից հետո բոլոր ինքնաթիռները վերադարձել են ԱՄԷ-ում իրենց ռազմաբազա:
Ավստրալիան «Իսլամական պետության» դեմ պայքարի համար սեպտեմբերի վերջին ԱՄԷ-ի բազա է ուղարկել ռազմաօդային ուժերի 400 զինծառայող ու 8 ինքնաթիռ, իսկ հոկտեմբերի 3-ին Ավստրալիայի կառավարությունն արտոնել է դրանց մասնակցությունն Իրաքում տարվող ռազմական գործողություններին: