Բաժիններ՝

Վերջին 10 ամիսներին չեմ շփվել Բիձինա Իվանիշվիլու հետ. Մարգվելաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ կառավարության հետ լարված հարաբերություններն իրենց գագաթնակետին են հասել երկրի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլու հայտարարություններից հետո:

Forbes Georgia պարբերականին տված հարցազրույցի ժամանակ Մարգվելաշվիլին հայտարարել է, որ նմանատիպ պիկ իրավիճակների առաիաջացումը սովորաբար կապված է Իվանիշվիլու հայտարարությունների հետ. «Ելնելով դրանից՝ կարելի է ասել, որ եթե նա տա ևս մեկ հարցազրույց, ապա կլինեն հուզումներ»:

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ վերջին 10 ամսում անձնական շփումներ չի ունեցել Իվանիշվիլու հետ. «Միևնույն ժամանակ նրա երկու բաց հայտարարություններում հնչել է իմ հանդեպ քննադատություն, սակայն ես չեմ կարող պատասխանել, քանի որ դրանում չի եղել քաղաքական համատեքստ:

Չէ՞ որ նա չի ասում, թե ես փոխել եմ քաղաքական կողմնորոշումս: Խոսքը վերստին մեր անձնական հարաբերություններից, զգացողություններից, էմոցիայից վերցված արտահայտությունների մասին է: Այդ մասին չպետք է խոսեն քաղաքականությունում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս