
Մեծ Բրիտանիայում ամերիկյան մարտական ինքնաթիռ է կործանվել

Բրիտանական The Guardian թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-15S կործանիչը զորավարժությունների ժամանակ կործանվել է Մեծ Բրիտանիայի արևելքում: Միջադեպը գրանցվել է Վեսթոն Հիլսի շրջանում:
Ինքնաթիռի օդաչուին հաջողվել է դիմել կատապուլտի օգնությանը: Նա ստացել է թեթև վնասվածքներ և դեպքի վայրը լքել է ուղղաթիռով: Ներկայումս շրջափակված է վթարի վայրը, տարվում է հետաքննություն: