Չինաստանը տնտեսության մեծությամբ գերազանցել է ԱՄՆ-ին
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ գնողունակության հավասարությամբ Չինաստանի ՀՆԱ-ն կազմել է 17,632 տրիլիոն դոլար, իսկ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն՝ 17,416 միլիոն դոլար: Այս մասին հայտնել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ):
Այդպիսով Չինաստանի տնտեսությունը գնողունակության համարժեքով առաջին անգամ գերազանցել է ԱՄՆ-ի տնտեսությանը: ԱՄՀ-ի գնահատականներով՝ հաջորդ տարի Չինաստանն ԱՄՆ-ին կգերազանցի արդեն գրեթե 1 տրիլիոն դոլարով. Չինաստանի ՀՆԱ-ն կազմելու է 19.23 տրիլիոն դոլար, իսկ ԱՄՆ-ի ՀՆԱ-ն՝ 18.28 տրիլիոն դոլար:
Միևնույն ժամանակ ԱՄՆ-ն ընթացիկ գներով ՀՆԱ-ի չափերով շարունակում է մնալ համաշխարհային անվիճելի առաջատար (16.8 տրիլիոն դոլար)՝ էականորեն գերազանցելով Չինաստանին (10.4 տրիլիոն դոլար):