Նաիրա Զոհրաբյան. Ես նորից կրկնում եմ՝ այս իշխանությունը պիտի հեռանա

ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Գյումրիում տեղի ունեցող հանրահավաքի ժամանակ ասաց, թե նախկին վարչապետն ասում էր, որ Գյումրին դարձնելու են մշակույթի կենտրոն. «Այո, դարձրեցին, բայց ոչ թե մշակույթի կենտրոն, այլ արտագաղթի կենտրոն»: Սակայն, նրա խոսքով՝ դրա փոխարեն նա նոր պաշտոն ստացավ: Նրա խոսքով՝ միայն կրիմինալի վրա հիմնված Հայաստանում այսօրվա իշխանությունները կարող են իրենց ապահով զգալ. «Տեսեք, ինչ կրիմինալ նշանակումներ են լինում: Չպետք է թողնենք, որ սահմանադրական չարեփոխումներով այս իշխանությունները երկարաձգեն իրենց իշխանությունը»,- ասաց նա:

«Այս իշխանությունը պիտի հեռանա, ես նորից կրկնում եմ, գերակա միակ օրակարգը սա պետք է լինի: Թույլ չենք չտալու գործող իշխանությանը սահմանադրության բարեփոխումների բլեֆի և ավանտյուրայի տակ նորից վերարտադրվել: Մենք ձեզ հետ միասին այս ամենի վերջը դնելու ենք: Այո, դժվար է լինելու մեր ճանապարհը, հեշտ չի լինելու: Մենք և դուք բազմիցս համոզվել ենք, թե ինչպիսի իշխանության հետ գործ ունենք. մի իշխանություն, որն ապացուցել է, որ ցանկացած գնով պահելու է իր իշխանությունը,- հայտարարեց նա՝ հավելելով,- Մենք ձեզ հետ կոտրելու ենք կրիմինալի վերջը»:

 

Տեսանյութեր

Լրահոս