
Էբոլա վիրուսն Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսություններին կարող է պատճառել ավել քան 32 միլիարդ դոլարի վնաս

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Էբոլա վիրուսի համաճարակը կարող է 32.6 միլիարդ դոլարի վնաս պատճառել Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսություններին, եթե այն շարունակի տարածվել Գվինեայում, Սիեռա Լեոնեում ու Լիբերիայում:
Այս մասին նշված է Համաշխարհային բանկի տարածած հայտարարությունում: Դրանում նշված է, որ այդ ամենից կարելի էր խուսափել, եթե շարունակ ներդրումներ կատարվեին այդ երկրների առողջապահական համակարգերում:
Էբոլա վիրուսի զոհերի թիվն արդեն իսկ գերազանցել է 3500-ի սահմանագիծը: Ավելի վաղ հաղորդվել էր, թե ԱՄՆ-ում Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը պետք է պատրաստվի մեկ տարվա ընթացքում: