
Օդաչուների գործադուլի հետևանքով Air France-ի կրած վնասը կազմել է գրեթե 500 միլիոն եվրո

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ նախորդ ամիս Ֆրանսիայում գրանցված Air France ազգային ավիաընկերության օդաչուների կազմակերպած գործադուլի հետևանքով ընկերությունը գրել է գրեթե կես միլիարդ դոլարի վնաս:
Այս մասին հայտնել է ավիաընկերության ղեկավարությունը: Air France-ի ֆինանսական տնօրեն Պիեռ Ֆրանսուա Ռիոլաչին հայտարարել է, որ այդ վնասը գոյացել է երկու բաղադրիչից. 320-350 միլիոն եվրո և ապագա բիզնեսից ծախսեր:
Վերլուծական բազմաթիվ ընկերություններ արդեն իսկ կանխատեսել են 2014 թվականին ավիաընկերության շահույթի նվազեցում: Միտումն ուժեղացնում է այն, որ սեպտեմբերին ուղևորահոսքը նվազել է 15.9 տոկոսով: Air France-ի օդաչուները գործադուլի էին դուրս եկել սեպտեմբերի 15-28-ին: