
Ռուսաստանը Բելառուսին է հանձնում նավթամթերքի արտահանումից ստացվող մաքսատուրքերը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսում ռուսական նավթից արտադրվող ու երրորդ երկրներ արտահանվող նավթամթերքի բոլոր մաքսատուրքերը մուտք են գործելու Բելառուսի բյուջե: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը:
Նրա խոսքերով՝ բանակցությունների ժամանակ կողերը համաձայնության են եկել 2015 թվականին փոխադարձ մաքսատուրքերի կարգի մասին: Առավել վաղ ձեռքբերված պայմանավորվածության համաձայն՝ Բելառուսից նավթամթերքի արտահանումից ստացված տուրքերից 1.5 միլիարդ դոլարը բաժին էր ընկնում Բելառուսին, իսկ մնացյալը՝ ռուսական կողմին:
Այժմ բոլոր մաքսատուրքերը բաժին են ընկնելու Մինսկին: Դվորկովիչն ընդգծել է, որ այս տարի Բելառուսին մատակարարվել է 23 միլիոն տոննա նավթ: 2012 թվականի արդյունքներով՝ Մինսկը Ռուսաստանի բյուջե է փոխանցել 3.8 միլիարդ դոլարի մաքսատուրք: