
Արևմտյան Եվրոպայի խոշորագույն ստորգետնյա գազապաստարանը դառնում է «Գազպրոմի» սեփականությունը

Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ ռուսական «Գազպրոմի» ու BASF կոնցեռնի միջև կնքված գործարքի շրջանակներում ռուսական կողմի սեփականությունն է դառնալու եվրոպական 3 ստորգետնյա գազապաստարան, իսկ գերմանական կողմը մասնակցելու է Սիբիրում գազի խոշոր հանքավայրի մշակմանը:
Արևմտյան Եվրոպայի խոշորագույն ստորգետնյա գազապաստարանը, որը գտնվում է Ստորին Սաքսոնիայի Ռեդեն քաղքում, այս աշնանը դառնալու է «Գազպրոմի» սեփականությունը, ինչպես որ պլանավորվել է ավելի վաղ:
Համապատասխան գործարքը «Գազպրոմի» ու BASF-ի միջև ստորագրվել է 2013 թվականի դեկտեմբերին և այն ժամանակ հաստատվել է Եվրահանձնաժողովի կողմից:
Գործարքի շրջանակներում «Գազպրոմի» սեփականությունն են դառնալու նաև Եմգումի (Գերմանիա) ու Հայդախի (Ավստրիա) ստորգետնյա գազապաստարանները: Փոխարենը BASF-ի դուստր ձեռնարկություն Wintershall-ը կմասնակցի Արևմտյան Սիբիրում գազային խոշոր հանքավայրի մշակմանը: