
«Եվրամայդանը» ու Լեյլա Յունուսն Անդրեյ Սախառովի անվան մրցանակի հիմնական հավակնորդներն են

Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուկրաինական «Եվրամայդան» շարժումը, Կոնգոն ներկայացնող գինեկոլոգ Դենիզ Մուկվեգեն ու ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսը անվանվել են 2014 թվականին Անդրեյ Սախառովի անվան «Ազատ մտքերի համար» մրցանակի հավակնորդներ:
Այս մասին հայտնել է Եվրախորհրդարանի մամլո ծառայությունը: Եվրախորհրդարանում նախնական քվեարկությունն անցկացվել է հոկտեմբերի 7-ին: Հաղթողի անունը կհրապարակվի հոկտեմբերի 16-ին, իսկ պարգևատրման արարողությունը Ստրասբուրգում կանցկացվի նոյեմբերի 26-ին:
Եվրախորհրդարանը Անդրեյ Սախառովի անվան «Ազատ մտքի համար» մրցանակը հիմնել է 1988 թվականին: Այն ամեն տարի հանձնվում է մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների, ժողովրդավարության զարգացման, օրենքի գերակայության պահպանման, միջազգային օրենսդրությունը հարգելու, փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելու ոլորտում ունեցած ձեռքբերումների համար: