
Պուտինը կարգադրել է Կերչի նեղուցի վրա կամուրջ կառուցել մինչև 2018 թվականի ավարտը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրել է Կերչի նեղուցի վրա կամուրջ կառուցել մինչև 2018 թվականի ավարտը:
Պուտինն այդ մասին հայտարարել է այսօր, Նովոսիբիրսկում: Կերչի նեղուցի կամրջի երկարությունը կազմելու է 19 կիլոմետր, այն Ռուսաստանի ցամաքային հատվածի հետ կկապի այդ երկրի կազմի մեջ մտած Ղրիմի թերակղզին:
Կերչի նեղուցի վրայով տրանսպորտային անցման կառուցումն իրենում ներառում է նաև Ղրիմի թերակղզում՝ Կերչի նեղուցի շրջանում, ու Կրասնոդարի երկրամասում՝ Թաման թերակղզու շրջանում, համապատասխան (ավտոմոբիլային ու երկաթուղային) ենթակառուցվածքների ստեղծում: