
Մեծ Բրիտանիայում կկառուցվի 26 միլիարդ դոլար արժողությամբ նոր ատոմակայան

Press Association գործակալության փոխանցմամբ՝ Եվրահանձնաժողովը տվել է իր համաձայնությունը՝ Մեծ Բրիտանիայում նոր ատոմակայան կառուցելու համար: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի՝ մրցակցության հարցերով փոխնախագահ Խոակին Ալմունիան:
Խոսքը գնում է վաղուց պլանավորված Անգլիայի հարավ-արևմուտքում Սոմերսեթ կոմսությունում ատոմակայան կառուցելու մասին: Առկա տեղեկությունների համաձայն՝ նոր ատոմակայանի կառուցումը կարժենա 16 միլիարդ ֆունտ սթեռլինգ (26 միլիարդ դոլար):
Եվրահանձնաժողովը տվյալ նախագիծը ստուգում էր 2013 թվականի դեկտեմբերից: Ներկայումս պլանավորված է ատոմակայանի առաջին բլոկը շահագործման հանձնել 2023 թվականին: