Բաժիններ՝

Քերին ու Լավրովը հաջորդ շաբաթ կարող են հանդիպել Փարիզում

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին կարող են հաջորդ շաբաթ հանդիպել Փարիզում: Այս մասին գործակալությանը հայտնել է դիվանագիտական աղբյուրը:

Ընթացիկ տարում Լավրովն ու Քերին քանիցս միմյանց հանդիպել են եվրոպական տարբեր մայրաքաղաքներում: Նրանց վերջին հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 24-ին, Նյու Յորքում տեղի ունեցած ՄԱԿ ԳԱ-ի նստաշրջանի շրջանակներում:

Հոկտեմբերի 3-ին էլ Լավրովն ու Քերին հեռախոսազրույցի ժամանակ քննարկել էին Ուկրաինայում տիրող իրավիճակն ու պայմանավորվել էին մնալ միմյանց հետո սերտ շփման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս