Գերմանիայի հյուսիսում միմյանց են բախվել քրդերն ու մուսուլմանները
Գերմանական Speigel պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի հյուսիսում գտնվող երկու քաղաքներում՝ Համբուրգում ու Ցելլեում, բախումներ են առաջացել քրդերի ու մուսուլմանների միջև:
Բախման մասնակիցները զինված են եղել մահակներով ու դանակներով: Բախման հետևանքով տուժել է մի քանի տասնյակ մարդ: Բախման ժամանակ ոստիկանների ուղղությամբ նետվել են քարեր ու շշեր, ինչի պատճառով ոստիկանական հավելյալ ուժեր են բերվել մոտակա քաղաքներից և կառուցվել են ամրակետեր:
Ընդգծվում է, որ Ցելլեում ապրում է քրդական մեծաթիվ համայնք, որի ակտիվիստները միջազգային հանրությունից պահանջել են ակտիվացնել Սիրիիայում «Իսլամական պետության» դեմ պայքարը: Ցուցարարներն իրենց աջակցությունն են հայտնել սիրիական Քոբանի քաղաքի պաշտպաններին, որոնք ծանր մարտեր են մղում «Իսլամական պետության» զինյալների դեմ: