Մոսկվայում վեց «օրենքով գողի» են ձերբակալել

INTERFAX-ի փոխանցմամբ՝ Մոսկվայի Պրեսնենսկի շրջանում երեքշաբթի վեց «օրենքով գողի» եւ նրանց շրջապատից եւս 12 հոգու են ձերբակալել, որոնք տարվել են ոստիկանական բաժանմունք:

ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչությունից գործակալությանը հայտնել են, որ վերջիններս ձերբակալվել են օպերատիվ-կանխարգելիչ միջոցառումների շրջանակում՝ Մոսկովյան քրեական հետախուզության աշխատակիցների կողմից՝ հատուկ նշանակության ջոկատայինների օգնությամբ:

Վարչությունից տեղեկացրել են, որ ներկայումս ստուգվում է մոսկովյան շրջանում կատարված հանցագործություններին նրանց մասնակցությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Տեսանյութեր

Լրահոս