
Արմեն Գևորգյանը դեսպա՞ն, թե՞ ԱԱԽ քարտուղար

Տևական ժամանակ է՝ ԶԼՄ-ները տեղեկություններ են հրապարակում այն մասին, որ ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանն առաջիկայում հրաժարական է տալու: Նույնիսկ նշվում է, որ Ա. Գևորգյանը հրաժարականի դիմումը ներկայացրել է, սակայն ընթացք չի տրվել դրան: Որոշ աղբյուրների հավաստմամբ՝ նա ցանկություն ունի որևէ երկրում դեսպան նշանակվելու, սակայն ոմանք էլ նշում են, որ հավանական է, որ նշանակվի ԱԱԽ քարտուղարի պաշտոնում:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Զոյա Բարսեղյանը 168.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ասաց. «Պարոն Գևորգյանը շարունակում է իր բնականոն աշխատանքային գործունեությունը»:
Ի դեպ, առաջիկայում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանըը մեկնելու է ԱՄՆ՝ մասնակցելու Համաշխարհային բանկի տարեկան համաժողովին, և նրան փոխարինելու է փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, ով նաև վարելու է կառավարության այս շաբաթվա նիստը: