
Ռուսաստանի նախագահի ու Ճապոնիայի վարչապետի հանդիպումը տեղի կունենա Պեկինում

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն պայմանավորվել են հանդիպել ընթացիկ տարվա նոյեմբերին Պեկինում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում:
Այս մասին հայտարարել է Ճապոնաիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչ Նորիակի Իկեդուն: Նրա խոսքերով՝ կողմերը հեռախոսազրույցի ժամանակ համաձայնվել են հանդիպել Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում:
Ընդգծվում է, որ Պուտինն ու Աբեն քննարկել են նաև Ուկրաինայում տիրող իրավիճակն ու ռուս-ճապոնական հարաբերությունները: Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Վլադիմիր Պուտինին հրավիրել է Տոկիո: