
Եվրոպայում անխուսափելի է Էբոլա վիրուսի տարածումը. Առողջապահության համաշխարհային կազմակերպություն

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարածքային բաժանմունքը կարծում է, որ Եվրոպայում անխուսափելի են Էբոլա վիրուսով վարակվելու նոր դեպքերը:
Այս մասին հայտարարել է ԱՀԿ-ի Եվրոպական բյուրոյի տնօրեն Սուզաննա Յակաբը: Հիշեցնելով, որ Իսպանիայում արդեն իսկ գրանցվել են Էբոլա վիրուսով վարակվելու դեպքեր՝ Յակաբը հայտարարել է, որ շատ հավանական է, որ Եվրոպայում նման դեպքեր գրանցվեն նաև ապագայում:
Նրա կարծիքով՝ Եվրոպայի ներսում Էբոլա տենդի տարածմանը կարող են նպաստել եվրոպական երկրներից Աֆրիկա ու հակառակ ուղղությամբ մարդկանց տեղաշարժերը: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Իսպանիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը, ինչին արձագանքել Իսպանիայի ֆոնդային շուկան: