«Իսլամական պետությունը» ահաբեկչություններ է պլանավորել Թուրքիայում. թուրքական հետախուզություն

Թուրքական Kanal7 հեռուստաալիքի փոխանցմամբ՝ թուրքական հետախուզությանը հայտնի է դարձել, որ «Իսլամական պետություն» արմատական խմբավորումը պլանավորել է ահաբեկչություններ իրականացնել երկրի տարածքում:

«Իսլամական պետության» զինյալները ահաբեկչություններ իրականացնելու պլանավորմանը ձեռնամուխ է եղել այն բանից հետո, ինչ Թուրքիայի խորհրդարանը հոկտեմբերի 2-ին զինված ուժերին թույլատրեց Իրաքի ու Սիրիայի ռազմական գործողություններին:

Քվեարկությանը մասնակցել էր 396 պատգամավոր, որոնցից 298-ը կողմ էր քվեարկել անդրսահմանային գործողությունների անցկացմանը, իսկ 98-ը՝ դեմ: Թուրքիան 2010 թվականի հոկտեմբերի 10-ին «Իսլամական պետությունը» ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031