 
                        ԵՄ-ը դատապարտել է Գռոզնիում կատարված ահաբեկչությունը
 
                                    Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը դատապարտել է Գռոզնիում կատարված ահաբեկչությունը և ցավակցել է տուժածների ընտանիքներին: Այս մասին նշված է ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի տարածած հայտարարությունում.
«Մենք դատապարտում ենք Գռոզինում Քաղաքի օրվա տոնման ժամանակ մահապարտ-ահաբեկչի կատարած հարձակումը: Արդարացում չի կարող լինել անմեղ մարդկանց վրա հարձակում գործելը:
ԵՄ-ը ցավակցում է զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև Ռուսաստանի կառավարությանն ու քաղաքացիներին: Մենք ցանկանում ենք, որ բոլոր տուժածները կազդուրվեն շուտափույթ»:
ԵՄ-ն ընդգծել է, որ ահաբեկչության դեմ պայքարը բխում է բոլորի շահերից: Հոկտեմբերի 5-ին Գռոզնիում իրականացված ահաբեկչության հետևանքով զոհվել էր 5 և տուժել էր 12 ոստիկան:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        