Մողերինին հնարավոր է համարում Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցների թե՛ մեղմացումը, թե՛ խստացումը
ТАСС-ի փոխանցմամբ՝ ԵՄ-ի՝ արտաքին գործերով ու անվտանգության քաղաքականության հարցերով ապա գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մողերինին հնարավոր է համարում Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցային ռեժիմի մեղմացման հնարավորությունը.
«ԵՄ-ը կարող է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ռեժիմը, եթե իրավիճակը բարելավվի Ուկրաինայում, ինչպես նաև խստացնել այն, եթե իրավիճակը վատթարանա: Սակայն ես վստահ եմ, որ ուկրաինական ճգնաժամը չի կարող կարգավորվել ռազմական ճանապարհով»:
Նրա խոսքերով՝ ԵՄ-ը պատրաստ է համագործակցել Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ու խորհրդարանի նոր կազմի հետ, որն ընտրվելու է շաբաթներ անց. «Մենք նաև պետք է աջակցենք Ուկրաինայի տնտեսությանը, որը ձմռան շեմին գտնվում է աղետալի վիճակում և հայտնվել է էներգետիկ ճգնաժամի սպառնալիքի առջև»: