
Լուկաշենկոն ու Նազարբաևը քննարկել են ԵՏՄ-ի մասին պայմանագիրը միաժամանակ վավերացնելու հարցը

Բելառուսական BELTA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն երեկ հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ: Այս մասին հայտնել է Բելառուսի առաջնորդի մամլո ծառայությունը:
Հեռախոսազրույցի ժամանակ նախագահները քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների խորացման, ինչպես նաև Մինսկում ԱՊՀ-ի և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի անդամ երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստման ու անցկացման հարցը:
Հատուկ ուշադրություն է հատկացվել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետագա կազմավորման ու զարգացման խնդիրներին: Դրա հետ կապված՝ մասնավորապես քննարկվել է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը միաժամանակ վավերացնելու հարցը:
Բելառուսի խորհրդարանը պատրաստվում է ԵՏՄ-ի մասին պայմանագիրը վավերացնել հոկտեմբերի 9-ին: Լուկաշենկոն ու Նազարբաևը քննարկել են նաև միջազգային օրակարգում գտնվող այժմեական մի շարք հարցեր: