Համասեռամոլ թուրք երգիչը սեռական կապ է ունեցել Թուրքիայի վարչապետներից մեկի հետ. Radikal
Թուրքական Radikal թերթի փոխանցմամբ՝ համասեռամոլ երգիչ Զեքի Մյուրենի մասին նոր բացահայտումներ են արվել, որոնց հեղինակը 18 տարվա ընթացքում նրա ամենամտերիմ ընկեր Գյոքսենին Չաքմաքն է:
Նա հայտարարել է, որ Զեքի Մյուրենը «եղել» է Թուրքիայի վարչապետներից մեկի հետ: Չաքմաքը, սակայն, հրաժարվել է տալ վարչապետի անունը՝ ընդգծելով, որ այդ գաղտնիքն իր հետ տանելու է գերեզման:
Թուրքական դասական երաժշտության ամենահայտնի անուններից Զեքի Մյուրենը ծնվել է 1933 և մահացել է 1996 թվականներին: 1991 թվականին արվեստում ունեցած ներդրման համար Մյուրենն արժանացել է «Պետական արվեստագետ» կոչմանը: