Թուրքիայում քրդերի բողոքի ակցիայի ժամանակ արցունքաբեր գազ է կիրառվել BBC-ի նկարահանող խմբի դեմ

Բրիատանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում արցունքաբեր գազ է կիրառվել BBC-ի նկարահանող խմբի դեմ: Միջադեպը գրանցվել է Թուրքիայի ու Սիրիայի քրդերի կողմից թուրքական իշխանությունների դեմ կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ:

Քրդերը Թուրքիայի իշխանություններին մեղադրել են «Իսլամական ապետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում անգործություն ցուցաբերելու մեջ: Բողոքի ակցիայի ժամանակ թուրքական ոստիկանության աշխատակիցներն արցունքաբեր գազով երկու նռնակ են արձակել լրագրողների ուղղությամբ, ինչից հետո դրանցից մեկը դիպել է նկարահանող խմբի մեքենային:

«Իսլամական պետություն» խմբավորումը ներկայումս մարտեր է մղում Սիրիայի հյուսիսում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքի համար, որի գրավումից հետո կմիավորի Իրաքում ու Սիրիայում իր տիրույթները: Որոշակի տվյալներով՝ զինյալներն արդեն իսկ մուտք են գործել քաղաք, իսկ թուրք սահմանապահները չեն թողել, որ Թուրքիայի քրդերն օգնության հասնեն Սիրիայի քրդերին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031