
Բաչո Ախալայային արդարացման դատավճիռների թվի համար պետք է ընդգրկել Գինեսի ռեկորդների գրքում. Զուրաբիշվիլի

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Թբիլիսիի քաղաքային խորհրդի անդամ, «Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Զուրաբիշվիլին մեկնաբանել է Վրաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը, որում խոսք է գնում նաև Վրաստանի պաշտպանության նախարար Բաչո Ախալայայի մասին:
Մասնավորապես, Եվրոպայի Խորհուրդը մտահոգություն էր հայտնել այն կապակցությամբ, որ Բաչո Ախալայան բավական երկար ժամանակ է, ինչ գտնվում է նախնական կալանքի տակ, և Վրաստանի իշխանություններին խորհուրդ էր տվել վերանայել նրա նկատմամբ խափանման միջոցը՝ ազատ արձակելով մեկուսարանից:
Դրա հետ կապված՝ Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իրենց համար ամոթալի է, որ Բաչո Ախալայան նախնական կալանքի մեջ է գտնվում արդեն մեկուկես տարի: Նա ընդգծել է, որ Ախալայան արդարացման դատավճիռների թվով համաշխարհային ռեկորդ է սահմանել, ինչը պետք է տեղ գտնի Գինեսի ռեկորդների գրքում:
Զուրաբիշվիլին հայտարարել է, որ ընդհանուր առմամբ սպասելի է եղել ԵԽԽՎ-ի կողմից Վրաստանի վերաբերյալ նման բանաձևի ընդունումը, որում թեև ընդգծվել են նաև իշխանությունների ձեռքբերումները, սակայն ընդհանուր առմամբ բանաձևը բացասական է Վրաստանի համար: