Մեծ Բրիտանիան չեղյալ է հայտարարել Իրանի 1 քաղաքացու ու 5 կազմակերպության դեմ պատժամիջոցները

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիան երեկ չեղյալ է հայտարարել Իրանի մեկ քաղաքացու ու իրանական հինգ ընկերության ու կազմակերպության դեմ պատժամիջոցները:

Գործակալության տվյալներով՝ պատժամիջոցների ցանկից դուրս են բերվել Իրանական ազգային տանկերային ընկերությունը, «Մոալլեմ» ապահովագրական ընկերությունը, «Սինա» բանկը և «Սորինետ» կոմերցիոն բանկը:

Բացի այդ, պատժամիջոցների վերացումն առնչվել է նաև Թեհրանում գտնվող գիտական հայտնի կենտրոն «Շարիֆ» տեխնոլոգիական համալսարանին: Ինչ վերաբերում է Իրանի քաղաքացուն, ապա նրա անունը չի հրապարակվում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031