
«Ուրալյան ավիաուղիները» Թբիլիսիի ուղղությամբ չվերթները սկսելու են հոկտեմբերի 27-ից

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ուրալյան ավիաուղիները» ռուսական մյուս ավիաընկերությունների հետ մեկտեղ ձեռնամուխ է լինում Մոսկվայի ու Թբիլիսիի միջև չվերթների իրականացմանը: Այս մասին հայտարարել է TAV Georgia ընկերությունը, որը ղեկավարում է Թբիլիսիի միջազգային օդանավակայանը:
«Ուրալյան ավիաուղիներ» ընկերությունն ընթացիկ տարվա հոկտեմբերի 27-ից մոսկովյան «Դոմոդեդովո» օդանավակայանից սկսելու է չվերթներ իրականացնել դեպի Թբիլիսի: Չվերթներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ՝ երկուշաբթի ու չորեքշաբթի:
Սրանից առաջ TAV Georgia ընկերությունը հայնել էր, որ ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը սկսելու է Թբիլիսիի ուղղությամբ չվերթներ իրականացնել հոկտեմբերի 27-ից, իսկ «Գլոբուս» ավիաընկերությունը, որը մտնում է S7 ընկերությունների խմբի մեջ՝ նոյեմբերի 2-ից: