
Վրաստանում կառուցելու են Գինու թանգարան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ պլանավորված է Վրաստանում կառուցել Գինու թանգարան: Տվյալ նախաձեռնությամբ հանդես է եկել Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին: Նրա խոսքերով՝ Գինու թանգարանը պետք է լինի բացառիկ կենտրոն, ուր հավաքվելու է վրացական գինու պատմությունը:
Գարիբաշվիլին ընդգծել է, որ Գինու թանգարանի ստեղծման ուղղությամբ աշխատանքներն ընթանում են ակտիվորեն և պլանի համաձայն: Նա հավելել է, որ իրենք ուսումնասիրել են աշխարհում առկա նմանատիպ մի շարք թանգարաններ և ցանկանում են կառուցել ամենալավ Գինու թանգարանը:
Գարիբաշվիլին Գինու թանգարանի կառուցման նախաձեռնությամբ առաջին անգամ հանդես է եկել ընթացիկ տարվա փետրվարին: