Բաժիններ՝

Պուտինը ստորագրել է Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանաի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ստորագրել է Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) մասին պայմանագիրը: Պուտինը փաստաթղթի ստորագրման մասին իրազեկել է կառավարութան անդամների հետ հանդիպման ժամանակ: 

Տնտեսական միությունը, որը հանդիսաանում է Մաքսային միության ու Եվրասիական տնտեսական տիրույթում ինտեգրման հաջորդ աստիճան, պետք է սկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Ավելի վաղ ԵՏՄ-ի մասին պայմանագիրը վավերացրել են ՌԴ Պետդուման ու Դաշնության խորհուրդը: Նախագահի ստորագրմամբ Ռուսաստանն ավարտեց իր կողմից համաձայնագրի վավերացման գործընթացը:

ԵՏՄ-ի մասին պայմանագիրը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահները ստորագրել են 2014 թվականի մայիսի 29-ին, Աստանայում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս