ԱՄՆ-ը ԵՄ-ին հարկադրել է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ. Բայդեն
WCVB 5 Boston հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը Հարվարդի համալսարանում հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու անձամբ նախագահ Բարաք Օբաման ԵՄ-ին հարկադրել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ՝ ի պատասխան Ուկրաինայում ստեղծված իրավիճակի.
«ԵՄ-ն իսկապես չի ցանկացել դա, սակայն նախագահը պնդել է: Այո՛, նա ստիպված է եղել Եվրոպան դնել անհարմար իրավիճակում. հաշվի չառնելով սեփական տնտեսական շահերը՝ ԵՄ-ը Ռուսաստանին հարկադրել է վճարել»: Բայդենն ընդգծել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է ոչ թե Ռուսաստանի կրախը, այլ՝ բարգավաճումը: