Բաժիններ՝

Ռուսաստանը Բելառուսին հատկացնում է 10 միլիարդ դոլարի վարկ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի կառավարությունը հանձնարարել է Բելառուսին հատկացնել մինչև 10 միլիարդ դոլարի վարկ: Դրամական այդ միջոցները կուղղվեն ատոմակայանի կառուցմանը:

Ռուսաստանի ու Բելառուսի կառավարությունները համապատասխան համաձայնագիրը ստորագրել են 2011 թվականի նոյեմբերին: Ատոմակայանն ունենալու է երկու էներգաբլոկ, որոնց ընդհանուր հզորությունը կազմելու է 2400 մեգավատտ:

Ատոմակայանի առաջին էներգաբլոկի շահագործման հանձնումը պլանավորված է 2016 թվականին: Ատոմակայանը կառուցելու է ռուսական «Ատոմստռոյէքսպորտ» ընկերությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031