«Իսլամական պետություն» խմբավորման նավթային եկամուտները գրեթե կրկնապատկվել են
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման եկամուտները գրեթե կրկնապատկվել են՝ հասնելով օրական 700.000 դոլարի: Ընդ որում, խոսքը գնում է միայն իրաքյան Խիմրին հանքավայրում նավթի ապօրինի արդյունահանման ու վաճառքի մասին:
Վերջին օրերին Սիրիայում միջազգային կոալիցիայի ռմբակոծություններից հետո զինյալները դադարեցրել են այդ երկրում նավթի արդյունահանումը և դրան զուգահեռ ավելացրել են Իրաքում նավթի արդյունահանումը:
Իրաքյան իշխանությունների տվյալներով՝ «Իսլամական պետության» զինյալների վերահսկողության տակ է գտնվում առնվազն 7 հանքավայր, որոնցում նավթի օրական արդյունահանումը կազմում է մինչև 80.000 բարել: