Ադրբեջանը նոտա է հղել Ֆրանսիային
Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանը երեկ նոտա է հղել Ֆրանսիային: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Գաջիևը:
Նա մանրամասնել է, որ նոտան կապված է Ֆրանսիայի Ազգային ժողովի անդամ Ֆրանսուա Ռոշեբլոունի կողմից ԼՂՀ այցելելու և սեպտեմբերի 23-26-ին Փարիզում անցկացված միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի տաղավարում ԼՂՀ-ի ներկայացված լինելու հետ:
Նոտան Ֆրանսիայի ԱԳՆ-ին, Ազգային ժողովին ու զբոսաշրջային ցուցահանդեսի կազմակերպիչ ընկերությանը հանձնել է Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը: Նոտայում ընդգծվել է, որ ֆրանսիական կողմի այդ քայլերն արվել են հոկտեմբերի վերջին Ֆրանսիայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպման շեմին, որի կազմակերպիչը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն է: