Նեթանյահուն սկզբունքորեն համաձայն է ընդունել Քերիի պլանը
Իսրայելի ազգային ռադիոյին տված հարցազրույցի ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը համաձայն է ԱՄՆ-ի պլանի հիման վրա պաղեստինցիների հետ խնդրի կարգավորմանը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի մշակած ամերիկյան պլանով նախատեսվում է վերադարձ կատարել 1967 թվականի սահմաններին՝ պայմանով, որ «փոխանակվեն» մի շարք տարածքներ: Նեթանյահուն ընդգծել է, որ սկզբունքորեն համաձայն է ընդունել Քերիի պլանը, թեև Իսրայելն իրավասու է առարկել փաստաթղթի մի շարք կետերի դեմ:
Սրանից առաջ ԱՄՆ-ն ու արևմտյան մի շարք երկրներ քննադատել էին Իսրայելին՝ կապված Հորդանան գետի Արևմտյան ափին ու Արևելյան Երուսաղեմում նոր բնակատեղիներ կառուցելու պլանի հետ: