Թուրքիան կպաշտպանի Սիրիայի քրդերին. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա «Իսլամական պետության» կողմից քրդաբնակ Քոբանի քաղաքի գրավումը, որը գտնվում է Սիրիայում՝ Թուրքիայի սահմանից ոչ հեռու:

Դավութօղլուն հիշեցրել է, որ Թուրքիայի խորհրդարանի ընդունած օրինագծով արտոնվել է Սիրիայի ու Իրաքի տարածքում անդրսահմանային ռազմական գործողություններ իրականացնելը:

Դավութօղլուի խոսքերով՝ Իրաքում ավելի քան 20 տարի է, ինչ անկայունություն է տիրում՝ 1991 թվականի Պարսից ծոցի պատերազմից սկսած և որ դա իր հերթին ազդում է Թուրքիայի հետ սահմանի վրա՝ հանգեցնելով նրա անվտանգ բնույթի վերացմանը:

Դավութօղլուն հավելել է, որ վերջին շրջանում էլ անկայունություն է տիրում Սիրիայում, այդ թվում նաև թուրք-սիրիական սահմանին:

Տեսանյութեր

Լրահոս