Գարիբաշվիլին հիմնականում դրական է համարում Վրաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի բանաձևը
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին Վրաստանի վերաբերյալ ԵԽԽՎ-ի ընդունած բանաձևը համարում է հիմնականում դրական՝ չնայած նրան, որ «Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործելը» խորագրով բանաձևը եղել է բավական սուր:
Բանաձևում նշված էր, որ վերջին տարիներին Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել ժողովրդավարական զարգացման տեսանկյունից, ինչը, սակայն, մթագնվել է նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության գրեթե ողջ ղեկավարության կալանավորումներով ու քրեական հետապնդումներով:
Դրա հետ կապված՝ Գարիբաշվիլին հայտարարել է. «ԵԽԽՎ-ի բանաձևում արտահայտված են հիմնական կուսակցությունների կարածիքը: «Միասնական ազգային շարժումը» հանդիսանում է «Եվրոպական ժողովրդական կուսակցության» անդամ, և նրանք աջակցություն են հայտնել «Միասնական ազգային շարժման» առաջ քաշած հարցին:
Աղմուկ բարձրացնելու պատճառ չկա: Բանաձևի տեքստում խոսքը հիմնականում գնում է դրականի մասին: Ես տագնապահարույց չեմ համարում Սաակաշվիլու ու Ախալայայի մասին հիշատակումները»: