Էրդողանը վերստին Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը շաղկապել է ԼՂ-ի հարցի հետ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայում երեկ մեկնարկել է օրենսդրական նոր տարին: Դրա հետ կապված՝ խորհրդարանում ծավալուն ելույթ է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, ով անդրադարձել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման խնդրին:

Էրդողանը հերթական անգամ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելը շաղկապել է «ադրբեջանական տարածքների վերադարձման հետ»՝ ընդգծելով, որ իրենք տվյալ և Հայոց ցեղասպանության հարցերում ունեն «ամբողջովին սկզբունքային, օբյեկտիվ ու կառուցողական մոտեցում»:

Էրդողանն անդրադարձել է նաև Թուրքիայի էթնիկ ու կրոնական փոքրամասնությունների խնդրին. «Ասում են սա սուննի է, նա՝ ալևի, քրիստոնյա, հուդայական, թուրք, քուրդ, արաբ, վրացի, լազ, չերքեզ, աբխազ, հույն, բոսնիացի, հայ եզդի, ասորի և այլն: Նրանք բոլորն էլ մեր հարստությունն են և մենք խտրականություն չենք դնում նրանց միջև»:

Տեսանյութեր

Լրահոս