ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն առաջինը կայցելի Թուրքիա ու Լեհաստան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Յենս Սթոլթենբերգը, ով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում փոխարինել է Անդերս Ֆոգ Ռասմուսենին, նոր կարգավիճակով իր առաջին այցերն իրականացնելու է դեպի Թուրքիա ու Լեհաստան:
Սթոլթենբերգը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ թուրքական այցի ժամանակ մտադիր է քննարկել սիրիական ու իրաքյան զարգացումները և մասնավորապես «Իսլամական պետության» դեմ պայքարի հարցը:
Նա հավելել է, որ քննարկվելու է նաև Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի Patriot զենիթա-հրթիռային համալիրների հարցը: Սթոլթենբերգն ընդգծել է, որ իրենք պլանավորում են երկարաձգել Թուրքիայի տարածքում այդ համակարգերի մնալու ժամկետը: