Ռուսաստանում դյուրացվել է օտար ներդրողներին քաղաքացիություն տալու կարգը
Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ստորագրել է օտար ներդրողներին ու ձեռնարկատերերին դյուրացված կարգով Ռուսաստանի քաղաքացիություն հատկացնելու մասին կառավարության որոշումը:
Այս մասին նշված է Ռուսաստանի կառավարության կայքում: Դրանում նշված է, որ կառավարությունը նման քայլի է գնացել ռուսական տնտեսությունում օտար ներդրումներ ներգրավելու նպատակով:
Արտոնյալ ռեժիմը կտարածվի օտար ներդրողների ու ձեռնարկատերերի միայն այն մասի վրա, ովքեր զբաղված են տնտեսական այնպիսի գործունությամբ, որը նախատեսված է Տնտեսական գործունեության տիպերի համառուսական դասակարգիչով: Կան նաև մի շարք բացառություններ: