Բաժիններ՝

Վրաստանում նախկին պաշտոնյաների դեմ դատական գործընթացները բաց և թափանցիկ են. Գարիբաշվիլի

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ դատական գործընթացներն անցկացվում են բաց և թափանցիկ:

Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին՝ մեկնաբանելով ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանի շրջանակներում «Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» խորագրով զեկույց դիտարկելը:

Փաստաթուղթն առնչվում է վերջին մեկ տարում Վրաստանում կատարված իրադարձություններին, այդ թվում նաև նախկին իշխանությունների ներկայացուցիչների քրեական հետապնդումներին:

Գարիբաշվիլին հայտարարել է, որ իրենք թաքցնելու բան չունեն, դատական այդ գործընթացները բաց և թափանցիկ են: Նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ որևէ մեկը վեր չէ և չի լինի օրենքից, ինչի համար էլ իրենք ապահովում են օրենքի գերակայություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս