Եվրոպական երկրների համար Իրանը չի կարող հանդիսանալ Ռուսաստանի այլընտրանք. Ռոուհանի

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ Իրանը Ռուսաստանի այլընտրանքը չէ:

Ռոուհանին մանրամասնել է, որ եթե Ռուսաստանը կասեցնի Եվրոպային գազ մատակարարելը, ապա Իրանը ներկա դրությամբ եվրոպական երկրների համար չի կարող հանդիսանալ Ռուսաստանի այլընտրանք:

Ռոուհանին ընդգծել է, որ իրենք պատրաստ են իրրենց հնարավորության սահմաններում օգնել Ռուսաստանին, որի դեմ Արևմտյան երկրները պատժամիջոցներ են սահմանել:

Օգոստոսի 7-ին Ռուսաստանը սննդային բեռնարգելք է սահմանել ԵՄ-ի երկրների, ԱՄՆ-ի, Կանադայի, Նորվեգիայի ու Ավստրալիայի դեմ: Դրա հետ կապված՝ Ռոուհանին հայտարարել է, որ իրենք պատրաստ են մեծացնել իրանական արտահանման ծավալը Ռուսաստան:

Ռոուհանիի խոսքերով՝ Իրանը պլանավորել է Ռուսաստանի հետ առևտուր կատարելիս կիրառել բարտերային (փոխանակման) համակարգ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031